Գագիկ Համբարյան. «Աբրահամ Ռուսոյին ցանկացել է սպանել Թելման Իսմայիլովը»
Advertisement 1000 x 90

Գագիկ Համբարյան. «Աբրահամ Ռուսոյին ցանկացել է սպանել Թելման Իսմայիլովը»

Գագիկ Համբարյանի Facebook-յան գրառումը.

Ռուսաստանում Ադրբեջանի շահերի գլխավոր լոբբիստ,հայտնի հրեա գործարար Թելմա Իսմայիլովին կասկածում են 8 սպանություններ պատվիրելու մեջ… Կասկածներ կան,որ 2006 թ-ին օգոստոսի 19-ին հայտնի երգչի վրա կատարված մահափորձի պատվիրատուն ևս Թելման Իսմայիլովն է…

Հիշեցնեմ, որ Իսմայիլովին պատկանող “АСТ” խումբը ժամանակին զբաղվում էր նորաթուխ երաժիշտների բացահայտմամբ և նրանց ճանաչելիությունն ապահովելով… Նրանց թվում էր նաև Աբրահամ Ռուսոն,ով բավական հաջողված երաժշտական կարիերա ապահովեց… Սակայն 2006 թ-ի օգոստոսին,երբ Ռուսոյի դեմ Մոսկվայի կենտրոնում տեղի ունեցավ մահափորձ, նա ապաքինվելուց հետո շատ արագ լքեց ՌԴ-ն, հայտնվեց Երևանում, որտեղից էլ տեղափոխվեց ԱՄՆ… Իր հարցազրույցներում մեկում Ռուսոն հատուկ շեշտել էր, որ մահափորձի հետևում կանգնած է Թելման Իսմայիլովը,որի արդյունքում մեծ սկանդալ բարձրացավ… Ռուսաստանյան հայտնի երգիչները և պրոդյուսերները Իսմայիլովին պաշտպանող հարցազրույցներ էին տալիս՝ մեղադրելով Ռուսոյին անշնորհակալ լինելու և գողությունների մեջ…

Սակայն այժմ,մահափորձից 10 տարի անց ՌԴ դատախազությունը նույնաբովանդակ մեղադրանքներով է հանդես գալիս Թելման Իսմայիլովի դեմ… ՌԴ դատախազությունը կասկածներ ունի,որ Թելման Իսմայիլովի պատվերով սպանվել է Ֆիզիկուլտուրայի Պետական Համալսարանի պրոռեկտոր Միխայիլ Բոդինը, Մոսկվայի քաղաքպետարանի հողօգտագործման բաժնի բարփրաստիճան պաշտոնյաներից մեկը և այլն…

Հ.Գ. Ի դեպ, ըստ վարկածներից մեկի Թելման Իսմայիլովին բացարձակ դուր չի եկել Ռուսոյի այն խոստովանությունը,որ նա հայկական արմատներ ունի, որը և դարձել է մահափորձի պատճառ…



Նման նյութեր