«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լյուկ Շոուն իր «Ռեյնջ Ռովեր» մակնիշի մեքենայով բախվել է թիմակից Ֆիլ Ջոնսին պատկանող «Բենթլիին»:
Ինչպես տեղեկացնում է «The Sun»-ը, միջադեպը տեղի է ունեցել մանկունիացիների ակումբի մարզաբազայում:
Նշվում է` Շոուն, ով մոտ մեկ տարի է առաջ է վարորդական իրավունք ստացել, փորձել է շրջադարձ կատարել, սակայն հաջողության չի հասել:
Ավտովթարի արդյունքում ոչ ոք չի տուժել, իսկ երկու մեքենաները թեթևակի վնասվել են: Նշվում է, որ Շոուի «Ռեյնջ Ռովերը» մոտ 100 հազար ֆունտ է գնահատվում (112 հազար եվրո):
armsport.am