«Շատ էի ուզում ունենալ այս մեքենան». Գևորգ Մարտիրոսյանը նոր մեքենա է գնել. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Շատ էի ուզում ունենալ այս մեքենան». Գևորգ Մարտիրոսյանը նոր մեքենա է գնել. life.tert.am

Երգիչ Գևորգ Մարտիրոսյանը նոր մեքենա է ձեռք բերել։ Tert.am Life-ի հետ զրույցում երգիչն ասաց, որ Mercedes-Benz S-Class է գնել։ Այսպիսի մեքենա ունենալ վաղուց էր ուզում։ Երգիչը նշեց, որ մեքենան նվեր չի ստացել, այն գնել է սեփական քրտինքով աշխատած գումարով։

«Ինչպես յուրաքանչյուր ոք, ես էլ շատ եմ սիրում մեքենա։ Ունեմ իմ սիրելի մակնիշները։ Mercedes-Benz S-Class-ն իմ ամենասիրելի մեքենաներից մեկն էր։ Շատ էի ուզում ունենալ այս մեքենան։ Երբ մի բան շատ ես ուզում, անպայման ունենում ես»,- ասաց երգիչն ու հավելեց, որ գրեթե ամեն տարի նոր մեքենա է ձեռք բերում, քանի որ սիրում է փոփոխություններ։

Սա Գևորգի հինգերորդ մեքենան է։ Նրա առաջին մեքենան եղել է volkswagen մակնիշի։ Ամեն տարի ավելի լավ մեքենա է ձեռք բերում։

«Ես բավականին ուշ եմ ձեռք բերել առաջին մեքենաս։ Մոտ 30 տարեկան էի, իմ քրտինքով աշխատվել ու գնել եմ։ Ես  հարուստ պապա, քեռի, հոպար չեմ ունեցել, որ 15 տարեկանից մեքենա նվիրեն ինձ»,- ասաց երգիչը։ Գևորգն օգտագործած մեքենա է գնել. «Դեռ այդքան հարուստ չեմ, որ նոր վիճակում մեքենա գնեմ։ Գնային տարբերությունը  մեծ է, իսկ իմ աշխատանքի արդյունքը ծախսում եմ նաև նոր տեսահոլովակների, երգերի վրա, իսկ դա մատչելի չէ»։

Մեքենա գնելիս  երգիչն ուշադրություն չի դարձնում հարմարավետությանը։ «Հետաքրքիր ձևով եմ մեքենա ընտրում։ Ինչպես մտնում եմ խանութ, ինչ-որ կոշիկ հավանում ու գնում, նույն կերպ էլ մեքենա եմ գնում։ Եթե առաջին հայացքից սիրտս կպավ, գնում եմ, եթե ոչ, որքան էլ լավը լինի, չեմ գնի»,- ասաց նա։

Ըստ Գևորգի` ինքն օրինապահ վարորդ է։ Նա նկատեց, որ արդար ձևով է քննություն հանձնել ու վարորդական իրավունք ստացել։ Ինչ վերաբերում է երևանյան երթևեկությանը, երգչի խոսքով, ինքն ամուր նյարդեր ունի ու չի նյարդայնանանում։ «Ես համբերատար եմ։ Եթե անընդհատ նյարդայնանաս, կարող ես վթարային իրավիճակում հայտնվել։ 5 րոպե շուտ հասնելը կյանքում ոչինչ չի փոխի»,- նշեց երգիչը։

Մեր նկատառմանը, որ շատ վարորդներ սիրում են արագություն  և ադրենալին են ստանում դրանից, Գևորգն անկեղծորեն պատասխանեց, որ ինքն էլ է սիրում արագություն, սակայն հաշվի է առնում, արդյոք այդ պահին չի խանգարում ուրիշներին։