Coca-Cola-ի ևս մեկ վնասակար հատկության մասին
Advertisement 1000 x 90

Coca-Cola-ի ևս մեկ վնասակար հատկության մասին

Հայտնի է դարձել Coca-Cola-ի ևս մեկ վնասակար հատկության մասին: Գազավորված քաղցր ըմպելիքների օգտագործումը կապել են շնչառական համակարգի լուրջ հիվանդությունների զարգացման ռիսկի մեծացման հետ: Այդ հիվանդությունների թվում նշվել են ասթման ու քրոնիկ խանգարիչ թոքային հիվանդությունը:

Հարավային Ավստրալիայի գիտնականները հարցում են անցկացրել 16 տարեկանից բարձր մոտ 17.000 մարդու շրջանում՝ կապված այնպիսի ըմպելիքների օգտագործման հետ, ինչպիսիք են Coca-Cola-ն, Fanta-ն ու բուրավետ հանքային ջուրը:

Հարցվածների ավելի քան 10 տոկոսը խոստովանել է, որ օրական խմում է կես լիտր՝ մոտ երկու բաժակ, նման ըմպելիք: Պարզվել է, որ օրական ավելի քան 1 լիտր գազավորված ըմպելիք օգտագործած հարցվածների ավելի քան 13.3 տոկոսը տառապում է ասթմայից, իսկ 15.6 տոկոսը՝ քրոնիկ խանգարիչ թոքային հիվանդությունից:

Գիտնականների հաշվարկով՝ գազավորված քաղցր ըմպելիքների հանդեպ սերը 1.2 անգամ մեծացնում է ասթմայի զարգացման ռիսկը և 1.7 անգամ՝ քրոնիկ խանգարիչ թոքային հիվանդության զարգացման ռիսկը, փոխանցում է Newsyou.info-ն: