
Հերթական տարեշրջանի ավարտով պայմանավորված՝ նոյեմբերի 1-ից դադարեցվել է երևանյան 35 ջրավազանների ու ջրային այլ կառույցների աշխատանքը: Տեխնիկական հանգույցներն ու համակարգերը կպահպանվեն ձմեռային հատուկ ռեժիմով:
Ջրային կառույցները կվերագործարկվեն գարնանը: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նշենք, որ ողջ տարեշրջանի ընթացքում երևանյան ջրային կառույցները գործել են առանց խափանումների և սահմանված ժամանակացույցով: