
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Կիպրոսի հետ ընկերական խաղում անվրեպ իրացնելով 11-մետրանոցը խփեց իր 25-րդ գոլն ազգային թիմում:
Այս կերպ, ինչպես հայտնի է, Մխիթարյանը ամրապնդվել է հավաքականի պատմության լավագույն ռմբարկուների ցանկի առաջատարի դիրքում:
Ազգային ընտրանու պատմության լավագույն երկրորդ ռմբարկուն թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն է՝ 11 գոլով: Երրորդ տեղում Գևորգ Ղազարյանն է, ով Հայաստանի հավաքականի կազմում 10 գոլ է խփել:
«Ֆուտբոլ +»-ի յութուբյան էջը ներկայացնում է Մխիթարյանի բոլոր 25 գոլերը Հայաստանի հավաքականի կազմում.
armsport.am