Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին` Ջորջինա Ռոդրիգեսն «Instagram»-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել նորածին դստեր` Ալանա Մարտինայի հետ:
Ռոնալդուի չորրորդ երեխան, հիշեցնենք, լույս աշխարհ է եկել նոյեմբերի 11-ին Մադրիդում:
«Լինելով մայր տան մյուս երեխաների համար և դաստիարակելով նրանց այս ամբողջ ընթացքում` ես փորձ ու մեծ երջանկություն եմ ձեռք բերել: Իսկ հիմա` Ալանա Մարտինայի ծնունդով, մենք լիարժեք երջանիկ ենք: Շնորհակալ եմ մեր ընկերներին, բարեկամներին և ծանոթներին, ովքեր իրենց զանգերով, հաղորդագրություններով և այցելություններով ուրախացնում են մեզ: Մենք շատ ուրախ և շնորհակալ ենք Աստծուն մեր փոքրիկ Ալանա Մարտինայի առողջության համար, իհարկե նաև մեր մյուս` 3 երեխաների համար, որոնց ես ցանկանում եմ գրկել և համբուրել:
Այս զգացմումը չեմ փոխի ոչնչի հետ: Սիրում եմ իմ ծնողներին և իմ ընտանիքին»,- գրել է Ջորջինան:
Հիշեցնենք` Ռոնալդուն ևս 3 երեխա ունի փոխնակ մայրերից. որդին` 7-ամյա Կրիշտիանու-կրտսերը և երկվորյակներ Էվան և Մաթեոն, ովքեր լույս աշխարհ են եկել ամռան սկզբին:
armsport.am