
Իսպանիայի մրցավարական կորպուսի նախագահ Վիկտորիանո Սանչես Արմինիոն հայտարարել է, որ 2018-2019 մրցաշրջանից Պրիմերայում օգտագործվելու է տեսակրկնապատկերների VAR համակարգը,- փոխանցում է Լա Լիգայի կայքը:
Հանդիպման գլխավոր մրցավարը կկարողանա օգտագործել այն վիճելի դրվագներում: Համակարգի թեստավորումը կսկսվի առաջիկայում:
Այժմ համակարգն օգտագործվում է Իտալիայում, Գերմանիայում, Պորտուգալիայում և մի քանի այլ երկրներում:
armsport.am