Բրազիլիայում ձիուն բանտ են նստեցրել ավտոմեքենան վնասելու համար
Advertisement 1000 x 90

Բրազիլիայում ձիուն բանտ են նստեցրել ավտոմեքենան վնասելու համար

Բրազիլիայի Սերժիպիի նահանգում «ձերբակալել են» ձիուն այն բանից հետո, երբ նա ավտոմեքենա է վնասել: Այդ մասին հայտնել է Globo պորտալը: Ինչպես նշվում է, ձիու տերը՝ Ուիլյամս Ֆրասիշկու դուշ Սանտուշն զբոսնում էր կենդանու հետ, երբ նրան մոտեցել են մի քանի մարդ, որոնք ցանկացել են ձի քշել:

Տերը դեմ չի եղել, բայց նժույգը վախեցել է անծանոթներից մեկից և պատահաբար քացի տվել ավտոմեքենային: Պատահարի վայր է ժամանել ոստիկանը և կենդանուն տարել ոստիկանական տեղամաս: «Երբ ես եկա ոստիկանական տեղամաս, իմ ձին վանդակում էր, ասես հանցագործ լիներ: Նրան չէին կերակրել, ջուր չէին տվել և տեղավորել էին նեղ խցիկում, որտեղ հնարավոր չէր շարժվել: Գիշերը ես նրան կեր տարա, բայց այսօր առավոտյան ինձ թուլ չտվեցին նրան կերակրել»,- դժգոհել է Սանտուշը: Նշվում է, որ ձիուն ազատ են արձակել բռնելու հաջորդ օրը, երբ նրա տերը ստանձնել է պատճառված վնասի պատասխանատվությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



Նման նյութեր