Իտալացի երգիչ Ալ Բանոն հայտարարել է 2018 թվականի դեկտեմբերի 31-ից կարիերան ավարտելու մտադրության մասին: Այդ մասին հայտնել է ANSA լրատվական գործակալությունը: «Ես կդադարեմ երգել 2018 թվականի դեկտեմբերի 31-ին,- գործակալությունը մեջբերել է արտիստի խոսքը:
– Հուսով եմ, որ ես վիթխարի համերգ կտամ, իսկ դրանից հետո կդառնամ խաղողագործ»: 74-ամյա Ալ Բանոն իտալացի երգիչ է, Felicita («Երջանկություն») հանրահայտ երգի հեղինակը, Սան Ռեմոյում իտալական էստրադային երգի փառատոնի հաղթողն ու բազմակի մասնակիցը: Նրան մեծ հռչակ բերեց համատեղ ստեղծագործական աշխատանքը Ռոմինա Փաուերի հետ, որի հետ նա ամուսնացած էր 1970-ից մինչև 1999 թվականը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: