Ռուբեն Շուխյանի հրապարակումը Facebook-ի իր էջում. «Արշիլ Գորկի (Ոստանիկ Սեդրակի Ադոյան, ապրիլի 15, 1904 – հուլիսի 21, 1948), աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ, ծնվել է Արևմտյան Հայաստանում՝ Վանի նահանգի Հայոց Ձոր գավառի Խորգոմ գյուղում։
Ոստանիկը տակավին 11 տարեկան էր, երբ 1915-ի գարնանն իր հասակակիցների հետ միասին օգնում էր մեծերին՝ Վանի ինքնապաշտանության հերոսական օրերին: Վանից ռուսական զորքերի անսպասելի և չպատճառաբանված նահանջից հետո, 1915-ի հուլիսին, Վանից մեծ գաղթի օրերին, նա մոր՝ Շուշանիկ Տեր-Մարտիրոսյանի և երեք քույրերի հետ գաղթում է Էջմիածին, ապա տեղափոխվում Երևան։ Այստեղ Ոստանիկը սովորում է Երևանի թեմական դպրոցում, որտեղ ուսանում է նկարչություն և փայտի փորագրություն։ 1916-ին ավագ քույրերը մեկնում են ԱՄՆ, 1919-ին մահանում է մայրը։ Ոստանիկը և կրտսեր քույրը տեղափոխվում են Թիֆլիս, հետո Բաթում, իսկ 1920-ին մեկնում են ԱՄՆ։
Նկարչի և նրա դուստրերի լուսանկարները՝ ամերիկյան Life ամսագրից. Gjon Mili’s Studio, Նյու Յորք, 1940 թիվ»: