Սրտաբանների ամերիկյան կոլեգիան հրապարակել է «Արյան բարձր ճնշման կանխարգելման, հայտնաբերման, գնահատման և բուժման ձեռնարկի» նոր տարբերակը, որում փոփոխվել են նորմալ և բարձր զարկերակային ճնշման շեմերը։ Այսուհետ 120/80 ճնշումն արդեն հիպերտոնիա է համարվում։
Սրտաբանների ամերիկյան կոլեգիան ճնշման 4 դաս է առանձնացնում՝ նորմալ, բարձր, 1-ին աստիճանի հիպերտենզիա և 2-րդ աստիճանի հիպերտենզիա։ Այս տարվանից Սրտաբանների ամերիկյան կոլեգիան առաջարկում է մեծահասակների համար նորմալ սիստոլիկ ճնշում համարել մինչև 120 մմ ս.ս.–ն, իսկ դիաստոլիկ ճնշումը՝ մինչև 80 մմ ս.ս.–ն։
Նորմալ ճնշման նախկինում ընդունված չափանիշը՝ 120/80, հիմա համարվում է բարձր ճնշման ներքին շեմ (ԱՄՆ–ում այս խմբին այսուհետ դասվում են 120-129/<80 սահմաններում ճնշում ունեցող բոլոր հիվանդներին)։ Զարկերակային հիպերտենզիայի 1-ին աստիճանը հիմա բնութագրվում է 130-139/80-89 ցուցանիշով, իսկ երկրորդ աստիճանը՝ ≥140/≥90։
Սրտաբանների ամերիկյան կոլեգիան անհրաժեշտ է համարել խստացնել զարկերակային ճնշման վերահսկման պահանջները, քանի որ հիպերտենզիան, ըստ կազմակերպության տվյալների, գրեթե բոլոր զարգացած երկրներում դարձել է վաղաժամ մահվան կամ աշխատունակության կորստի հիմնական պատճառը։ Յուրաքանչյուր 20 մմ ս.ս. սիստոլիկ ճնշման կամ յուրաքանչյուր 10 մմ ս.ս. –ի համար դիաստոլիկ ճնշման բարձրացումը բարձրացումը կրկնապատկում է ինֆարկտի և սրտի կանգի ռիսկը։
Հիպերտենզիայի զարգացման ռիսկը մեծացնում են ծխելը, դիաբետը, ավելորդ քաշը, ցածր ֆիզիկական ակտիվությունը, անառողջ դիետան և հոգեբանական սթրեսը։