Քիմ Քարդաշյանը եթերում անզգուշաբար ասել է իր ապագա երեխայի սեռը
Advertisement 1000 x 90

Քիմ Քարդաշյանը եթերում անզգուշաբար ասել է իր ապագա երեխայի սեռը

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Ellen շոուի ընթացքում պատահաբար ասել է, որ իրենց ապագա երեխան աղջիկ է։

«Իմ ապագա երեխայի պատվին խնջույքի ժամանակ հյուրերը շատ խաղալիքներ էին բերել։ Նորթը (Քիմի ու Քանյեի 4–ամյա դուստրը) վերցրեց բոլորն ու ասեց, որ կպահի իր մոտ` մինչ քրոջ ծնվելը», – ասել է Քիմը։

Հետո նա հասկացել է, որ չպլանավորած բան է ասել, բայց արդեն ուշ էր։

Աստղը նաև պատմել է իր հույզերի մասին, թե ինչպես է բացատրելու 4–ամյա դստերն ու 2–ամյա որդուն, թե որտեղից է նրանց ընտանիքում նոր երեխա հայտնվել։ Բանն այն է, որ Քարդաշյանի ու Ուեսթի երրորդ երեխային փոխնակ մայրն է կրում։

«Երբ տղաս ծնվեց, ամեն ինչ բնական էր։ Ես աղջկաս ասել էի, որ երեխան փորիս մեջ է աճում։ Հիմա ի՞նչ անեմ, ասե՞մ, որ երեխան «օտար» կնոջ փորում է աճում։ Որոշել եմ` երեխաներիս ասեմ, որ արագիլն է երեխային մեր շեմին թողել… Չէ՞ որ, երբ մենք փոքր էինք, հավատում էին մեր մայրերի պատմած հեքիաթներին… Շատ բարդ է, երբ ոչ մի կերպ չես կարողանում իրավիճակը վերահսկել։ Ավելի հեշտ է, երբ ինքդ ես երեխային կրում։ Բայց, ցավոք, դա անհնար էր», – խոստովանել է Քիմը։

armeniasputnik.am