Մխիթարյանը ՄՅՈւ-ի` իրենց հավաքականներում ռեկորդներ գրանցած 11 ֆուտբոլիստներից մեկն է
Advertisement 1000 x 90

Մխիթարյանը ՄՅՈւ-ի` իրենց հավաքականներում ռեկորդներ գրանցած 11 ֆուտբոլիստներից մեկն է

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» միջազգային ռեկորդակիրներից մեկը:

Կիպրոսի հետ ընկերական խաղում Հայաստանի պատմության լավագույն ռմբարկուն, անվրեպ իրացնելով նշանակված 11-մետրանոցը, հավաքականում իր գոլերի թիվը հասցրել է 25-ի:

Մխիթարյանը հավաքականի պատմության լավագույն ռմբարկուի ռեկորդը գերազանցել է 2013 թվականին` ԱԱ-ի ընտրական փուլի Իտալիայի հետ խաղում դառնալով գոլի հեղինակ (2:2) և շրջանցելով ներկայիս գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանին, ում ակտիվում 11 գոլ Հայաստանի հավաքականի կազմում:

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը ներկայացրել է թիմի ներկա և նախկին ֆուտբոլիստներին, ովքեր իրենց հավաքականների կազմում ռմբարկուական ռեկորդ են սահմանել.

Հայաստան. Հենրիխ Մխիթարյան` 25 գոլ/70 խաղ

Բելգիա. Ռոմելու Լուկակու` 31 գոլ/ 65 խաղ

Բուլղարիա. Դիմիտար Բերբատով` 48 գոլ/ 78 խաղ

Կոլումբիա. Ռադամել Ֆալկաո` 28 գոլ/ 70 խաղ

Անգլիա. Ուեյն Ռունի` 53 գոլ/ 119 խաղ

Մեքսիկա. Խավիեր Էրնանդես` 49 խաղ/ 99 խաղ

Հոլանդիա. Ռոբին վան Պերսի` 50 գոլ/ 102 խաղ

Հյուսիսային Իռլանդիա. Դևիդ Հելի` 36 գոլ/ 95 խաղ

Պորտուգալիա. Կրիշտիանու Ռոնալդու` 79 գոլ/ 147 խաղ

Շոտլանդիա. Դենիս Լոու` 30 գոլ/ 55 խաղ

Շվեդիա` Զլատան Իբրահիմովիչ` 62 գոլ/ 116 խաղ

armsport.am