Իրաքի և Իրանի սահմանին նոյեմբերի 13-ին գրանցված հզոր երկրաշարժից հետո համացանցում տարածվում են զգացմունքային կադրեր երկրաշարժից տուժած և փրկված երեխաների մասնակցությամբ:
Press TV-ի հրապարակած այս տեսանյութն արդեն միլիոնավոր դիտումներ ունի: Դրանում 4-5 տարեկան տղան նույն տարիքի ընկերուհուն ուղեկցում է դեպի սնունդ բաժանող հումանիտար կազմակերպությունների աշխատակիցների մեքենան և նրանց ասում, որ աղջկան ուտելիք չեն տվել, նրան էլ տան:
Կիրակի երեկոյան տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 530-ի, վիրավորներինը՝ 8 հազարի. սա իրանական պետական IRNA լրատվական գործակալության տվյալն է:
Իրաքը հայտնում է 7 զոհի և 530 վիրավորի մասին: