Whoscored. Մխիթարյանը Նյուքասլի հետ հանդիպմանը կլինի մեկնարկային կազմում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Whoscored. Մխիթարյանը Նյուքասլի հետ հանդիպմանը կլինի մեկնարկային կազմում

Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում կընդունի «Նյուքասլին»:

«Whoscored.com»-ը ներկայացրել է «կարմիր սատանաների» հավանական մեկնարկային կազմն այդ խաղում:

Ըստ վիճակագրական տվյալներ ներկայացնող կայքի` Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի այդ խաղին մեկնարկային րոպեներից:

Հանդիպումը կկայանա նոյեմբերի 18-ին, Երևանի ժամանակով 21:30-ին:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» 23 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը: «Նյուքասլը» 14 միավորով 11-րդ տեղում է:

armsport.am