
Մալյորկայում մեկնարկած ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» չորորդ փուլի երկրորդ տուրում Լևոն Արոնյանը հաղթանակ է տարել:
Հայ գրոսմայստերը սպիտակներով ուժեղ գտնվեց ռուս Էրնեստո Ինարկիևից: Նախորդ տուրում Արոնյանը ոչ-ոքի էր խաղացել Դմիտրի Յակովենկոյի հետ:
Նշենք, որ հաջորդ տուրի զույգերը կորոշվեն վիճակահանությամբ: Մրցաշարը կավարտվի նոյեմբերի 25-ին:
Գրան Պրիի 4-րդ փուլի ընդհանուր հաշվարկով 1-ին և 2-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները հավակնորդների մրցաշարին մասնակցելու իրավունք կստանան:
armsport.am