Նոր երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Advertisement 1000 x 90

Նոր երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Ադրբեջանի երկրակեղևում վերջին օրերին գրանցվող ցնցումները չեն դադարում. նոյեմբերի 17-ին Հայաստանի ժամանակով 17:27-ին ադրբեջանական Բարդա քաղաքից 19 կմ հեռավորության վրա նոր երկրաշարժ է գրանցվել:

Ինչպես հաղորդում է միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի պաշտոնական կայքը, երկրաշարժը եղել է 4,4 մագնիտուդ ուժգնությամբ:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 40 կմ խորության վրա:

Թեպետ էպիկենտրոնը գտնվել է Երևանից 225 կմ հեռավորության վրա, սակայն Հայաստանի տարածքում ևս ցնցումները զգացվել են: Սոցիալական ցանցերի հայ օգտատերերն այս մասին գրառումներ են կատարել իրենց էջերում:



Նման նյութեր