Եթովպական ծագմամբ կանադացի կատարող The Weeknd-ը (Էյբել Տեսֆայե) առաջին տեղն է զբաղեցրել աշխարհում ամենաբարձր վարձատրվող մինչև 30 տարեկան հայտնիների ցուցակում, որը կազմել է Forbes հանդեսը:
Նշվում է, որ նրա եկամուտը, որի հիմքում համերգային գործունեությունն է, 2017 թվականին հասել է 92 մլն դոլարի նշագծին: Երկրորդ տեղում հայտնվել է 23-ամյա փոփ-կատարող Ջասթին Բիբերը՝ 83,5 մլն դոլար տարեկան եկամուտով: Հրատարակությունը հիշեցնում է, որ երգիչն առաջին անգամ Forbes-ի ցուցակում հայտնվել է 2012 թվականին, երբ նրա 18 տարին նոր էր լրացել:
Երրորդ հորիզոնականն զբաղեցրել է բրիտանացի կատարող Ադելը՝ ալբոմների վաճառքի և համերգների հաշվին ստանալով 69 մլն դոլար: 29-ամյա արտիստուհու հաջողությունը բացատրվում է նրանով, որ նրա վերջին հավաքածուն՝ «25»-ը, ամենավաճառվողն է դարձել 2016 թվականին, որը թողարկվել է 1,73 մլն օրինակով:
Վարկանիշի առաջին տասնյակում նաև տեղ են գտել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի և ԱՄՆ-ի Ֆուտբոլի ազգային լիգայի մարզիկները, 27-ամյա փոփ-երգչուհի Թեյլոր Սվիֆթը, ինչպես նաև 20-ամյա մոդել Քայլի Ջենները:
Ինչպես հայտնում է հրատարակությունը, տվյալները գնահատվել են 2016 թվականի հունիսի 1-ից մինչև 2017 թվականի հունիսի 1-ը:
Վարկանիշում տեղ գտած 30 երիտասարդ հայտնիների տարեկան միագումար եկամուտը կազմեէ 1,24 մլրդ դոլար: