Արշակ Զաքարյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Գերմանիայում պետությունը թանկացրել է վառելիքը հարկերի հաշվին:
Մի ժամվա մեջ տասնյակ հազարավոր վարորդներ իրենց մեքենաները կանգնացրել են բոլոր գլխավոր փողոցների և մայրուղիների վրա և գնացել տուն: Իշխանությունները ստիպված են եղել չեղյալ համարել թանկացումը… Էս Գերմանիայում` ֆաշիստ կեղտոտ ռեժիմա, այնտեղ հնարավոր է ամեն ինչ. անցնենք դեմոկրատ Հայաստան…
Կարագի գինը 30% թանկացավ` մի ժամվա մեջ տասնյակ հազարավոր հայեր շտապեցին սուպերմարկետներ արկղերով կարագ գնելու, արդեն իսկ թանկացած գներով, որ մյուս օրը հանկարծ է՛լ ավելի թանկանա, իրենք գոնե մեկ ամսվա կարագը ներկա գնով ունենան:
Բա, ախպեր ջան!!! »: