
Չինաստանի արևմուտքում՝ Տիբեթի ինքնավար շրջանում նոյեմբերի 18-ին գրանցվել է 6.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: յս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Երկրաշարժի օջախը գտնվել է 38 կմ խորության վրա: Տեղեկություններ տուժածների կամ ավերածությունների մասին չեն հաղորդվում: