Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրիին և նրա ընտանիքի անդամներին տեղափոխող ուղղաթիռը եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով արտակարգ վայրէջք է կատարել: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է Telam գործակալությունը: Մակրին ուղևորվում էր զբոսաշրջային Չապադմալալ քաղաք՝ հանգստի, սակայն ամպրոպն ու ուժեղ քամին ստիպել են օդաչուներին նստեցնել ուղղաթիռը: Նախագահի ու նրա ընտանիքի անդամների հետևից եկել է ավտոշարասյունը, որն էլ նրանց ցամաքային ճանապարհով հասցրել է նախատեսված վայր:
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ