Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր է ամուսնանալ իր ընտրյալի` Ջորջինա Ռոդրիգեսի հետ:
Երկար սպասված արարողությունը կկայանա Ռուսաստանում կայանալիք ԱԱ-2018-ից հետո, վստահեցնում է «Corriero de Manha» պարբերականը:
Ռոնալդուի և Ջորջինայի առաջնեկը լույս աշխարհ է եկել նոյեմբերի 11-ին Մադրիդում: Աղջնակին Ալանա Մարտինա են անվանել:
Հիշեցնենք` Ռոնալդուն ևս 3 երեխա ունի փոխնակ մայրերից. որդին` 7-ամյա Կրիշտիանու-կրտսերը և երկվորյակներ Էվան և Մաթեոն, ովքեր լույս աշխարհ են եկել ամռան սկզբին:
Ջորջինայի հետ Կրիշտիանու Ռոնալդուն ծանոթացել է «Dolce&Gabbana»-ի ցուցադրության ժամանակ: Ըստ որոշ խոսակցությունների՝ աղջիկն աշխատել է Մադրիդում տեղակայված «Gucci» խանութում որպես վաճառողուհի:
armsport.am