«Արմմոնո մշակութային փառատոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ նոյեմբերի 26-29-ը Երևանում առաջին անգամ կանցկացվի «Արմմոնո Plus» թատերական փառատոնը («Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի հավելվածն է)` նվիրված բեմադրիչ ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի հիշատակին:
Փառատոնի շրջանակում կցուցադրվի 9 մոնոներկայացում:
«Արմմոնո Plus» փառատոնի ընթացքում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հետ համատեղ կանցկացվի «Արմմոնո-հանդիպում» կրթական ծրագիրը: Երիտասարդ թատերագետ Ռուզաննա Առաքելյանի դիտակետում «Էկրանը՝ մոնոներկայացումներում» և «Մեկ դերասանի թատրոն» թեմաներն են:
Փառատոնի բացումը կկայանա նոյեմբերի 26-ին՝ Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում (փոքր բեմ):
Ներկայացումների մուտքն անվճար է: