Կոտայքի մարզի Գողթ գյուղի վերջնամասում նոյեմբերի 20-ին քարաթափում է տեղի ունեցել:
Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Հ-4 ավտոճանապարհի Գեղարդ-Գողթ հատվածի 2-րդ կմ-ին ծալքաբեկորային ժայռի վրա (մոտ 80 մ երկարությամբ և մոտ 25 մ բարձրությամբ, հեռավորությունը ճանապարհից՝ 5 մ) առաջացել են տարբեր չափերի ճաքեր, առկա է երթևեկելի հատվածի քարաթափման վտանգ: