Արաբագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Համաձայն Speedtest Global Index-ի ամենամսյա տվյալների՝ աշխարհում ամենաարագ ֆիքսված ինտերնետային կապ ունեցող երկրներն են՝
1. Սինգապուր (148.62 Մգբ/վ)
2. Հոնգ Կոնգ (137.40)
3. Իսլանդիա (134.80)
4. Հարավային Կորեա (108.89)
5. Ռումինիա (97.70)
6. Նիդերլանդներ (87.04)
7. Մակաու (86.37)
8. Շվեդիա-1 (79.06)
9. Շվեյցարիա (77.24)
10. Հունգարիա (76.99):
Հայաստանը զբաղեցրել է վարկանիշային դասակարգման 68-րդ հորիզոնականը (20.45 Մգբ/վ)` առաջ անցնելով հարևան երկրներից. Վրաստանը 71-րդ տեղում է (19.31), Թուրքիան` 84-րդում (15.78),Ադրբեջանը՝ 104-րդում (10.23), Իրանը՝ 105-րդ հորիզոնականում (10.02): ԱՄՆ-ը դասակարգման 11-րդ տեղում է (74.68), Ռուսաստանը՝ 39-րդում (36.61), իսկ ցուցակը եզրափակում է Լիբիան 134-րդ հորիզոնականում (3.43):
Շարժական կապի տեսանկյունից՝ ամենաարագ համացանցն ունեցող երկրների առաջատար տասնյակը հետևյալ տեսքն ունի՝
1. Նորվեգիա (59.40 Մգբ/վ)
2. Իսլանդիա (58.35)
3. Նիդերլանդներ (51.99)
4. Մալթա (50.79)
5. Սինգապուր (49.86)
6. Հունգարիա (47.98)
7. Ավստրալիա (47.49)
8. ԱՄԷ (46.04)
9. Լյուքսեմբուրգ (43.21)
10. Դանիա (41.93):
Այս դասակարգման մեջ Հայաստանը զբաղեցրել է 56-րդ հորիզոնականը (20.15 Մգբ/վ)` հարևան երկրներից զիջելով Թուրքիային (33-րդ տեղ, 30.01), Ադրբեջանին (53-րդ տեղ, 20.99), Վրաստանին (54-րդ տեղ, 20.82): Իրանը զբաղեցրել է 67-րդ հորիզոնականը (16.30), ԱՄՆ-ը՝ 47-րդը (25.16), Ռուսաստանը՝ 73-րդ տեղը (15.59), իսկ ամենաթույլ բջջային ինտերնետ ունեցող երկիրն է Իրաքը (122-րդ տեղ,3.45 Մգբ/վ):