Աշխարհի նախկին առաջին ռակետ, «Ռոլան-Գարոս-2008»-ի չեմպիոնուհի, սերբ Անա Իվանովիչն ու իր ամուսինը` ֆուտբոլիստ Բաստիան Շվայնշտայգերը սպասւոմ են իրենց առաջնեկին.
Այս մասին հայտնել է անձամբ թենիսիստուհին` «Instagram»-ի իր էջում կատարած գրառման միջոցով.
«Փոքր համալրում մեր ընտրանքում: Ավելի երջանիկ լինել հնարավոր չէ»,- գրել է Իվանովիչն ու հետաքրքիր լուսանկար հրապարակել:
Հիշեցնենք` Իվանովիչն ու Շվայնշտայգերը սկսել են հանդիպել 2014 թվականից, իսկ 2016 թվականին նրանք ամուսնացել են:
armsport.am