Ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ արհեստական ինտելեկտը (ԱԻ) ի վերջո կոչնչացնի մարդկությանը: Այդ մասին հայտնել է Futurism հրատարակությունը:
Մասկի խոսքով՝ արհեստական ինտելեկտն ավելի անվտանգ դարձնելու բոլոր փորձերն ունեն հաջողության հասնելու 5-ից մինչև 10 տոկոս շանս:
Մասկը վստահ է, որ ԱԻ-ն կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջուկային զենքը:
2016 թվականին նա ասել է, որ մարդկությունը չի կարողանա շահել ԱԻ-ի հետ ճակատամարտը և անչափ հետ կընկնի զարգացման մեջ:
«Գերինտելեկտի հետ կապված իրադրությունը մեղմացնում է սոսկ այն, որ մենք այնքան հետամնաց կլինենք, որ մեքենաների համար կդառնանք ընտանի կենդանիների պես մի բան»,-հավելել է Իլոն Մասկը: