Հայաստանում թողարկված վարորդական վկայականները կարող են ճանաչվել Ռուսաստանում
Advertisement 1000 x 90

Հայաստանում թողարկված վարորդական վկայականները կարող են ճանաչվել Ռուսաստանում

ՌԴ Տրանսպորտի նախարարությունը հանդես է եկել վարորդների պատրաստման համակարգի լայնածավալ բարեփողման նախաձեռնությամբ, որը նոր կարգ կսահմանի վարորդների դասակարգման, դրանց վարորդական վկայականների տրամադրման և հետագայում աշխատանքի անցնելու առումով:

Միևնույն ժամանակ regulation.gov.ru կայքում տեղադրված օրենսդրական նախագիծը վերացնում է ԵԱՏՄ երկներից Ռուսատսան ժամանած վարորդներին իրենց ազգային վարորդական վկայականներով աշխատանքի ընդունելու արգելքը, որն այսօր չի տարածվում միայն Բելարուսի և Ղրղզստանի քաղաքացիների վրա: Օրենքի ընդունման դեմքում՝ ՌԴ-ում վավեր կճանաչվեն նաև Հայաստանի, Մոլդովայի և Ղազախստանի կողմից տրամադրած վկայականները:

Ըստ ՌԴ տրանսպորտի նախարարության, ներկայումս երկրում գործող ավտոդպրոցները նույն տեսակի կթրություն են ապահովում թե սիրողական, թե պրոֆեսիոնալ մակարդակով ավտոմեքենաների հետ առնչվող վարորդների համար: Մինչդեռ Եվրոպայում՝ Եվրախորհրդարանի և Եվրոպայի Խորհրդի հատուկ կարգադրությամբ, վաղուց սահմանված է այսպես կոչված 95 կոդը, որը պարտադիր է ԵՄ տարածքում պրոֆեսիոնալ վարորդական գործունեություն իրականացնելու համար, ինչը թույլ է տալիս ավելի վերահսկելի դարձնել ոլորտն ու ապահովել անվտանգության ավելի բարձր մակարդակ:

Ենթադրվում է, որ համապատասխան որակավորում ստանալու համար վարորդները ստիպված կլինեն վերահանձնել քննությունները հինգ տարին մեկ: Ըստ օրինագծի նախաձեռնողի՝ դրա ամբողջական ընդունման համար կարող է պահանջվել մինչև երկու տարի:

autoplus.am