Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի
Advertisement 1000 x 90

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նոյեմբերի 25-ի գիշերը և առավոտյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է թույլ ձյուն, կեսօրից հետո՝ տեղումների դադար, իսկ նոյեմբերի 26-29-ին կլինի առանց տեղումների եղանակ: