Երգչուհի Բեյոնսեն թողարկել է Ծննդյան տոների հագուստի և աքսեսուարների հավաքածու: Բոլոր իրերի լուսանկարներն ու գները հրապարակված են արտիստուհու անձնական կայքում:
Հավաքածուում տեղ են գտել տոնածառի գնդեր՝ իր՝ Բեյոնսեի նկարներով, ինչպես նաև նրա լուսանկարներով, մարզաշապիկներ, սվիտերներ, Ծննդյան տոների ոճով մանկակական կոֆտաներ ու կոմբինեզոններ և այլ բաներ:
Իրերի արժեքը տատանվում է 16-ից մինչև 85 դոլարի սահմաններում: