«Մանկական Եվրատեսիլ»-ի մեր մասնակցին պարային ֆլեշ մոբով աջակցություն են հայտնել հարազատ դպրոցի աշակերտները (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Մանկական Եվրատեսիլ»-ի մեր մասնակցին պարային ֆլեշ մոբով աջակցություն են հայտնել հարազատ դպրոցի աշակերտները

«Մանկական Եվրատեսիլ 2017» միջազգային մրցույթին ընդառաջ, այսօր՝ նոյեմբերի 24-ին, Ստեփանակերտի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան համար 3 միջնակարգ դպրոցի շուրջ 150 աշակերտների մասնակցությամբ կայացել է «Բարությունն ուժ է» խորագրով պարային ֆլեշ մոբ:

Ֆլեշ մոբի մասնակիցները պարել են «Մանկական Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը ներկայացնող Միքայել Գրիգորյանի (Միշա) «Բումերանգ» երգի ներքո՝ իրնեց աջակցությունը հայտնելով նրա հաղթանակին:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում դպրոցի փոխտնօրեն Մարինա Գրիգորյանն ասել է, որ հպարտ են, քանի որ «Մանկական Եվրատեսիլ 2017»-ի հայաստանյան ներկայացուցչն իրենց դպրոցի 4-րդ դասարանի աշակերտն է: «Այս ֆլեշ մոբով ցանկանում ենք ոգևորել Միշային: Հաջողություններ ենք մաղթում նրան և ուզում ենք ևս մեկ անգամ ասել, որ հաղթական տրամադրությամբ նրա կողքին ենք»,- ասել է Մ. Գրիգորյանը և ավելացրել, որ Միշան խելացի, աշխատասեր, պարտաճանաչ աշակերտ է:

artsakhpress.am