Բժիշկները չօգնեցին արնահոսող տղամարդուն, նա մահացավ. armeniasputnik.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Բժիշկները չօգնեցին արնահոսող տղամարդուն, նա մահացավ. armeniasputnik.am

Շտապօգնության հիվանդանոցի բժիշկների արարքը դժվար է մարդկային համարել։

Հայտնաբերվել է տեսանկարահանող սարքերի տեսանյութը, որտեղ Սմոլենսկի հիվանդանոցի հիվանդասենյակներից մեկից դուրս է գալիս հիվանդը, ընկնում գետնին և սկսում արնահոսել։

Տեսանյութն հայտնվել է ԶԼՄ–ների ուշադրության կենտրոնում և մեծ աղմուկ բարձրացրել։ Գետնին ընկած տղամարդու կողքով մարդիկ անտարբեր անցնում են։ Նրանց մեծ մասը, հավանաբար, հիվանդանոցի աշխատակիցներ են։ Իսկ բժիշկները սկսում են օգնություն ցուցաբերել նրա ընկնելուց 10 րոպե անց միայն։ Արդյունքում, նրա կյանքը չի հաջողվում փրկել։

Տեղական ԶԼՄ–ների փոխանցմամբ` դեպքը տեղի ունեցել ամռանը։ Տղամարդը մասնակցել է ծննդյան տոնին, որտեղ ծեծկռտուքի մեջ է ընկել և վիրավորում ստացել։

Իրավապահ մարմինները զբաղվում են գործի քննությամբ։

armeniasputnik.am