«Նանուլի պարն ա». Վիկա Մարտիրոսյանը` մեկուկես տարվա դադարից հետո դստեր նոր տեսահոլովակի և քննադատությունների մասին. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Նանուլի պարն ա». Վիկա Մարտիրոսյանը` մեկուկես տարվա դադարից հետո դստեր նոր տեսահոլովակի և քննադատությունների մասին. life.tert.am

Պարուհի Վիկա Մարտիրոսյանի դուստրը` փոքրիկ երգչուհի Նանուլը շուտով նոր տեսահոլովակ կներկայացնի «Նանուլի պարն ա» երգի հիման վրա: Վիկան  Tert.am Life-ին պատմել է դստեր նոր աշխատանքի մանրամասները։

«Ամարաս» պարային խմբի ղեկավարը նշեց, որ աղջկա համար հետաքրքիր պար է բեմադրվել: «Տեսահոլովակը պարային է, կա գեղեցիկ մանկական բեմադրություն: Նա 3 հետաքրքիր կերպարներով է լինելու, թրեյլերում երկուսն են բացահայտվում: Նանուլիկը լինելու է ժամանակակից, հիփ-հոփ և սպորտային կերպարներով: Ոճաբանն Արմեն Գալյանն է»,- պատմեց Վիկան:

7-ամյա Նանուլը նոր տեսահոլովակ է ներկայացնում մեկուկես տարվա ընդմիջումից հետո։ Վիկան նշեց, որ որոշել են բաց չթողնել աշնանային արձակուրդների ընթացքը և նկարահանել նոր տեսահոլովակ: Տեսահոլովակի ռեժիսորն Արտյոմ Աբովյանն է։ Մանկական երգի երաժշտությունը գրել է Նիկ Էգիբյանը, խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է։ Նիկ Էգիբյանը նաև այս երգի երաժշտական պրոդյուսերն է։

«Երգը ձայնագրվել է մեկուկես ամիս առաջ, տեսահոլովակը նկարահանվել է աշնանային արձակուրդների ընթացքում։ Մենք բազմաթիվ նամակներ էինք ստանում այն մասին, որ անցել է ավելի քան մեկ տարի, սակայն Նանուլիկը դեռ նոր տեսահոլովակ չունի: Նա զբաղված էր իր դասերով, նոր աշխատանքի համար ուղղակի ժամանակ չէինք ունենում, ո՛չ ես, ո՛չ Նանուլիկը»,- ասաց մայրիկը:

Տեսահոլովակը մոնտաժային փուլում է։ Վիկան նշեց, որ այն պատրաստ կլինի ամենաուշը տասն օրից:

Ինչ վերաբերում է քննադատություններին, որոնցից Նանուլի կերպարները երբեք զերծ չեն մնացել, պարուհին ասաց, որ չի վախենում դրանցից։ Հարցին, ի՞նչ ակնկալիքներ ունի այս անգամ, Վիկան պատասխանեց, որ իր համար միշտ էլ անհեթեթ է եղել Նանուլին քննադատելը, քանի որ ամեն ինչ եղել է չափի մեջ։ «Քննադատողը միշտ էլ քննադատում է, կարող ես լինել նորմալ վիճակում, միևնույն է, քննադատում են»,– եզրափակեց նա։