ՀԲՃ. Աղբի վերամշակումն այլևս ընտրություն չէ, այլ պարտադիր պայման առողջ միջավայրի համար. hetq.am
Advertisement 1000 x 90

ՀԲՃ. Աղբի վերամշակումն այլևս ընտրություն չէ, այլ պարտադիր պայման առողջ միջավայրի համար. hetq.am

Հայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) Հայաստանում նոր աղբավայրի կառուցման մասին հոդվածը հրապարակելուց հետո բաց նամակով դիմել էր Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին (ՎԶԵԲ), Եվրոպական ներդրումային բանկին (ԵՆԲ) և ԵՄ Հարևանության ներդրումային գործիքին՝ կոչ անելով Հայաստանում աղբավայր կառուցելու ծրագիրը ֆինանսավորելու դեպքում անպայման ներառել աղբի տեսակավորման և վերամշակման բաղադրիչը:

Նախաձեռնությունը տեղեկացնում է, որ այս պահի դրությամբ նամակին պատասխանել է Եվրոպական ներդրումային բանկը՝ տեղեկացնելով հետևյալը.

«Երևանի կոշտ թափոնների ծրագիրը վերաբերում է նոր սանիտարական աղբավայրի կառուցմանը, գոյություն ունեցող ոչ սանիտարական աղբավայրի փակմանը և աղբի չեզոքացմանն ուղղված քայլերի իրականացմանը Հայաստանի մայրաքաղաքում և հարակից շրջաններում՝ այդպիսով ծառայելով 1.9 միլլիոն բնակչի: Ծրագիրը համաֆինանսավորվում է ՎԶԵԲ-ի 8 միլիոն եվրո վարկով և 1.9 միլիոն տեխնիկական աջակցության դրամաշնորհով, ԵՄ Հարևանության ներդրումային գործիքի 8 միլիոն եվրո դրամաշնորհով, Արևելյան Եվրոպայի էներգետիկ արդյունավետության և շրջակա միջավայրի գործընկերության (E5P) 2միլիոն եվրո դրամաշնորհով և Քաղաքապետարանների աջակացման ծրագրի 0.5 միլիոն դրամաշնորհով: Եվրոպական ներդրումային բանկը նախատեսում է 14.6 միլիոն եվրո տրամադրել՝ կախված գնումների առաջին ծրագրի ժամանակ առաջացած ֆինանսական կարիքներից, իսկ առաջին տրանշը 8 միլիոն եվրո վարկի տեսքով արդեն ստորագրվել է 2015թ.-ին՝ աջակցելու համար ծրագրի առաջին մասին:

Որպես Եվրոպական ներդրումային բանկի հիմնական սկզբունք՝ բանկը ձգտում է, որ իր բոլոր ֆինանսավորած ծրագրերը համապատասխանեն իր ֆինանսական, տնտեսական, բնապահպանական, սոցիալական, գնումների և այլ չափանիշներին ու համապատասխան ԵՄ և ազգային օրենքներին: Այս առումով Երևանի կոշտ թափոնների ծրագիրը խիստ և լիարժեք գնահատական է անցել՝ բոլոր չափանիշներին համապատասխանությունը պահպանելու նպատակով:

Ամբողջությամբ՝ hetq.am