Առաջիկա օրերին Հայաստանը գտնվելու է անտիցիկլոնային դաշտի ազդեցության գոտում, լինելու է տաք, արևառատ եղանակ։
Նոյեմբերի 27-ից հետո ջերմաստիճանը մի փոքր կբարձրանա, որին արդեն նոյեմբերի 30-ից կհաջորդեն տեղումներ: Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Լեռնային շրջաններում ձյուն է սպասվում, նախալեռնային, հովտային գոտիներում՝ անձրև,-ասաց Գագիկ Սուրենյանը:
Նա նշել է, որ Բարենցի ծովից եկած արկտիկական օդային հոսանքներն (ջերմաստիճանը -10 աստիճան) այլևս ՀՀ տարածքում չեն։