Ռաֆայել Հովհաննիսյանը ՌԴ դեսպանին. «Ելույթ ունեցողների մեծ մասն ամեն ինչ արեց, որ բարդացնի Ձեր աշխատանքը Հայաստանում»
Advertisement 1000 x 90

Ռաֆայել Հովհաննիսյանը ՌԴ դեսպանին. «Ելույթ ունեցողների մեծ մասն ամեն ինչ արեց, որ բարդացնի Ձեր աշխատանքը Հայաստանում»

Ռաֆայել Հովհաննիսյանի Facebook-յան ուղերձը Հայաստանում ՌԴ դեսպանին:

Հայաստանում ՌԴ դեսպան Ի.Կ. Վոլինկինին

Հարգելի՛ պ-ն Վոլինկին

Կարծում եմ, Ձեր և շատ իրենց նորմալ մարդ համարողների սիրտը, խառնում է ռուսական դաշնային հեռուստաալիքներից: Չնայած, համոզված եմ, որ Դուք այդ ալիքները դիտում եք գործից ելնելով, և, անկասկած, տեսել եք վերջին օրերի մի քանի հաղորդումները, որոնք նվիրված էին Հայաստան ԵՄ պայմանագրերին:

Հավանաբար նկատել եք, որ ելույթ ունեցողների մեծ մասն ամեն ինչ արեց, որ բարդացնի Ձեր աշխատանքը Հայաստանում, իսկ ավելի ստույգ՝ վերջնականապես Ռուսաստանի դեմ տրամադրի արդեն իսկ Ձեր երկրի նկատմամբ իր վերաբերմունքը փոխած հայաստանցիներին:

Հատկապես ջանասեր էին Առաջին Ալիքը, НТВ-ն և Звезда-ն:

Իհարկե, հասկանում եմ, որ Ձեր երկրի քաղաքական հաղորդումների մասնակիցները՝ դերասաններ են: Բացարձակապես բոլորը: Բացի Կարեն Շահնազարովից. նա բեմադրիչ է (այդ իսկ պատճառով էլ բոլորից տարբերվում է): Բայց անգամ դա չի արդարացնում այն ամենն, ինչ նրանք խոսում են եթերում:

Անընդհատ լսում ես՝ «մեր Հայաստանը»,  «մեր ներկայությունը Հայաստանում»,  «անհավատարիմ կինը»,  «քարշ է գալիս աջ ու ձախ», «առանց Ռուսաստանի հայերին կմորթեն թուրքերը կամ պարսիկները», (!!!!!!)… դրանք (այդ բանախոսները) հասան նրան, որ հայաստանցիները անբարեհաճությամբ են վերաբերում ոչ միայն ռուսական իշխանությանը (Ադրբեջանին զենք մատակարարելու համար), այլև ողջ Ռուսաստանին: Հասկանու՞մ եք: Ձե՛ր երկրին: Այստեղ հայերը ոչ մի մեղք չունեն: Տառացիորեն մի քանի տարի առաջ, Հայաստանը, Ռուսաստանը համակրող երկրների ցուցակում առաջիններից էր: Այսօր, ամեն ինչ, շուռ է եկել գլխիվայր: Հիմա կասեմ, թե ինչու:

Հիմքում սեռախոտաններն են: Ձեր կայսեր հորինած «Ռուսական աշխարհում» այդ գենետիկ սեռախոտանների թիվը տարեց տարի աճում է: Եթե առաջ հենց այդ նույն քաղաքական շոուներում 10-15 նորմալ մարդկանց առջև կանգնած էին 2-3 գենետիկական խոտանչի, ապա հիմա՝ ճիշտ հակառակն է, ադեկվատ մարդկանց (Մարկեդոնով, Պլատոշին), թիվը ճգնաժամ է ապրում:

Դե, տեսեք՝ վարողները՝ սեռախոտան են, անգամ կանայք՝ լիակատար գենետիկ սեռախոտան են, որը կնոջ դեպքում հազվագյուտ է, դե, ասենք՝ Звезда-ի Կրաշենինիկովան գագաթնակետն է: Համաձայնեք… փորձագետները, ներառյալ Կրեմլի տակաշոր Կուրղինյանը և դեգեներատ Միրզայանը սեռախոտան են: Քաղաքագետները՝ այլասերված կեղտ Շևչենկոն, ադրբեջանամետ տականք Մարկովը, նույն սեռախոտանն են:

Սրանք բոլորը սեռախոտան են: Այդ տեսակին, այն էլ այդ քանակությամբ՝ եթերը հակացուցված է, որովհետև երբ նորմալ մարդիկ դրանց փորձում են ինչ-որ բան բացատրել, դրանք իրենցն առաջ տանելու համար, պատրաստ են է՛լ ավելի զայրացնել հանդիսատեսին: Տվյալ դեպքում հայաստանցի հանդիսատեսին:

Ես այն հայաստանցիներից եմ, ովքեր հստակ կարողանում են տարանջատել ռուսական իշխանությունը իր դեգեներատ քարոզչամեքենայով՝ ժողովրդից, ռուսաստանցիներից:

Ցավոք, իմ տեսակետն ունեցողների թիվը պակասել է:

Եվ եթե Դուք, իբրև ՌԴ դեսպան և ՌԴ քաղաքացի չեք ուզում, որ մեկ տարի հետո Հայաստանում լինի գեթ մեկ մարդ, որը կհամակրի Ռուսաստանը, փոխանցեք այս և նման շատ ուղերձներ Ձեր Լուսնադեմ Նախագահի նստավայր: Կարծում եմ, որ այնտեղ կգտնվի գոնե մեկը, որը կկանգնեցնի այդ սեռախոտանների աննախադեպ շոուն ՌԴ դաշնային ալիքներով:

Շնորհակալություն ուշադրության համար:

Հարգանքով,

R. H.