Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը London Chess Classic-ի երրորդ տուրում ոչ-ոքի է խաղացել ռուս Սերգեյ Կարյակինի հետ:
Հայ գրոսմայստերը հանդես էր գալիս սպիտակներով: Կողմերը խաղաղ ելք կնքեցին 33-րդ քայլում:
Ոչ-ոքի է ավարտվել նաև տուրի մյուս պարտիաները: Մրցաշարի բոլոր մասնակիցներն իրենց ակտիվում ունեն 1,5 միավոր:
Այս մրցաշարը Grand Chess Tour-ի վերջին փուլն է:
armsport.am