Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության վերջին տուրի շրջանակում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում կընդունի Մոսկվայի ԲԿՄԱ-ին:
Հանդիպմանը թիմի հետ նախապատրաստվել է նաև Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» և ԲԿՄԱ-ի միջև հանդիպումը կկայանա այսօր` դեկտեմբերի 5-ին, Երևանի ժամանակով 23:45-ին: Հանդիպումը կցուցադրվի «Armenia TV»-ի ուղիղ եթերում:
armsport.am