Սերժ Թանկյանը Expert-ին հարցազրույց է տվել, որում հիմնականում խոսել է «Առասպել Կոլովրատի մասին» ֆիլմի երաժշտության վերաբերյալ իր աշխատանքի մասին: Իսկ հարցազրույցի վերջում Թանկյանն ասել է.
«Այսօր ինձ համար առաջնային է իմ որդին: Ինձ համար աշխարհում ամենակարևորը նրա հետ ժամանակ անցկացնելն է: Ես դադարեցրել եմ իմ երաժշտական գործունեությունը հանուն նրա մեկ ժպիտի:
Եթե խոսենք ստեղծագործականության մասին, ապա հիմա ես երաժշտություն եմ գրում: Հետագայում էլ եմ գրելու:
Մի քանի այլ գաղափար ունեմ: Օրինակ՝ ցանկանում եմ հայկական սուրճի բրենդ ստեղծել, որովհետև ես սիրում եմ այն: Կան շատ բաներ, որոնք ես ուզում եմ փորձել անել: Տեսնենք, ինչ կստացվի», – ասել է Թանկյանը: