
55-ամյա շերիֆի օգնական Մայքլ Դեմարկոն Ֆլորիդայի Փալմ-Բիչից կրակոցներ է արձակել իր նախկին սիրած աղջկա՝ Ջուլի Սոլանոյի, վրա հենց տեսահսկման խցիկների տակ, իսկ հետո ինքնասպան եղել: Mirror պարբերականի տեղեկատվության համաձայն, զույգը բաժանվել էր միջադեպից ոչ շատ առաջ:
Մինչ զենք հանելը Մայքլ Դեմարկոն հայտարարել է Ջուլի Սոլանոյին, որ նա իրեն շնից էլ վատ է վերաբերվում: Մի քանի կրակոցներ արձակելով կնոջ վրա, շերիֆի օգնականն ինքնասպան է եղել:
Ինչպես հաղորդվում է, Մայքլ Դեմարկոն նախկին սիրած կնոջ վրա չորս կրակոց է արձակել՝ ձեռքին, կրծքին ու գլխին: Հանգամանքների երջանիկ զուգակցմամբ Ջուլիին հաջողվել է փրկվել, այժմ նա գտնվում է հիվանդանոցում ու նպատակ ունի դատի տալ Փալմ-Բիչի շերիֆին, ով ուշադրություն չի դարձրել իր նախկին ենթակայի ոչ կայուն էմոցիոնալ վիճակի վրա:
https://www.youtube.com/watch?v=N35yDsBDHhI