Հնդկաստանի բնակչուհին, ով ցանկացել է անհայտ մնալ, աբորտ էր արել 15 տարի առաջ, քանի որ նրա ընտանիքը երկրորդ երեխային դեմ է եղել: Սակայն պտուղը մնացել է կնոջ արգանդում այդ ամբողջ ժամանակ, հաղորդում է Metro-ն:
52-ամյա կինը 15 տարվա ընթացքում գանգատվել է որովայնի շրջանում ցավերից և այդ հարցով դիմել մի քանի բժիշկների, ովքեր նրան ցավազրկողներ ու թթվայնությունը բարձրացնող հաբեր են նշանակել: Սակայն ցավի փոխարեն հիվանդի մոտ փսխումների նոպաներ են սկսվել, որոնք տևել են երեք տարի:
Ի վերջո նա Նագպուր քաղաքում հանդիպել է վիրաբույժի հետ, ով անց է կացրել համակարգչային տոմոգրաֆիա և հայտնաբերել օտար մարմին աղիներում, որը ուղեկապել էր մարսողական համակարգը:
«Սկանավորումը ցույց է տվել աղիքային անանցանելիություն, խանգարում սննդի խողովակում անհայտ օբյեկտի պատճառով, որն իր կառուցվածքով նման էր քարի: Արդյունքում պարզվել է, որ դա չորս ամսական էմբրիոն է: Մենք ցնցված էինք»,- հայտնել է վիրաբույժը:
Բժիշկների թիմը որոշել է շտապ վիրահատել կնոջը և հեռացրել է քարացած պտուղը երկու ժամվա ընթացքում: Չնայած դրան, արգանդը, ձվարանները և արգանդափողերը բացարձակապես նորմալ վիճակում են եղել: Վերջին 400 տարվա ընթացքում ամբողջ աշխարհում արձանագրվել է ընդամենը 300 նման դեպք: