
«Հենրիխ Մխիթարյանն արդեն լեգենդ է, եւ մենք ցանկանում ենք պատմել նրա պատմությունը»,- խոսելով Միխայիլ Մոսակովսկու եւ Նոբել Առուստամյանի հեղինակած ֆիլմի մասին, այս մասին ասել է «Матч ТВ» հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին:
«Մոսակովսկին ու Առուստամյանը պատրաստել են բացառիկ եւ հուզական նյութ 21-րդ դարի ամենահայտնի հայ ֆուտբոլիստի մասին»,- ըստ matchtv.ru-ի՝ ասել է Կանդելակին:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի մասին վավերագրական կինոնկարը «Матч ТВ» հեռուստաալիքի եթերում կլինի դեկտեմբերի 5-ին: