ԱՄՆ Նյու-Հեմփշիրից 29-ամյա մանկապիղծ Քրիստոֆեր Էլվելլը ենթարկվել է հարձակման մեկ այլ կալանավորի կողմից հենց դատարանի դահլիճում: Դատավճռի հրապարակումից մի քանի րոպե անց տղամարդու վրա հանկարծակի հարձակվել է խարդախության համար դատապարտված Ջոզիա Դեվիսը, և նրան չեն խանգարել անգամ ձեռնաշղթաները:
Քրիստոֆեր Էլվելլը դատապարտվել է 15 տարվա բանտարկության չորսամյա աղջնակի վրա սեքսուալ հարձակման համար: Դատավճռի հրապարակումից հետո տղամարդուն նստեցրել են նստարանի վրա, որտեղ նրա վրա հանկարծակի հարձակվել է 27-ամյա Ջոզիա Դեվիսը: Ըստ Daily Mail-ի տեղեկատվության, տղամարդիկ նախկինում ծանոթ չեն եղել և հայտնի չէ ի՞նչն է հարձակման դրդել Դեվիսին:
Դատապարտված մանկապիղծին անմիջապես օգնության են հասել պահնորդները: Նրանք հետ են քաշել Ջոզիա Դեվիսին, և Քրիստոֆեր Էլվելլը չի տուժել հարձակումից: Հետաքրքրական է, որ Ջոզիան դատարան է ժամանել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման պայմանները խախտելու մեղադրանքով, և հիմա նրան մինչև յոթ տարվա ազատազրկում է սպառնում: