Մի մարդ դիմում է քահանային, թե Տեր Հայր, ուզում եմ բաժանվել:
Քահանան էլ ասում է.
-Շատ լավ, բայց մի պայմանով:
-Ի՞նչ պայման:
-Գնա ու մի ամիս շարունակ ամեն առավոտ ու իրիկուն կնոջդ ասա. «Դու թագուհի ես», հետո նոր կբաժանեմ:
-է, Տեր Հայր…
-Նայիր, դու գիտես, թե չէ, չեմ բաժանի:
-Լավ, կասեմ:
Անցնում է երկու ամիս, քահանան հանդիպում է այս նույն մարդուն ու հարցնում.
-Հը, ի՞նչ եղավ, կնոջիցդ բաժանվեցիր:
Մարդը պատասխանում է.
-Այ մարդ խելքս գցե՞լ եմ ինչ է, որ կնոջիցս բաժանվեմ. իմ կինը ԹԱԳՈՒՀԻ է, ԹԱԳՈՒՀԻ…
«Մարդի՛կ, սիրեցէ՛ք ձեր կանանց»:
Եփես. 5:25
Սեդա Առաքելյանի ֆեյսբուքյան էջից