23-ամյա թաթարուհի Լիա Սիտդիկովան հաղթել է «Տարվա աղջիկ Playboy 2017» մրցույթում: Նա կստանա 1 մլն ռուբլի և կհայտնվի աշխարհի ամենահայտնի տղամարդկանց համար ամսագրի շապիկին:
Սիտդիկովան ծնվել է 1994 թ. հունիսի 25-ին Նաբերեժնիե Չելնի քաղաքում:
Սկզբում նրա ընտանիքը Կազան է տեղափոխվել, իսկ 15 տարեկանում աղջիկը Մոսկվա է տեղափոխվել:
Լիան սովորում է Սանկտ-Պետերբուրգի քաղավիացիայի պետական համալսարանում: Հետագայում ծրագրում է երկրորդ բարձրագույն կրթություն ստանալ և օդաչու դառնալ:
Մոդելն ակտիվորեն համագործակցում է MAVRIN Studios ստեղածագործական միավորման հետ:
Լիան նշում է, որ իր վաղեմի երազանքն է իրականացել:
Հիմա մոդելը հույս ունի դեր ստանալ կինոյում: