«Խեղճ» Միխոն. Սահակաշվիլին բարձրացել է բարձրահարկ շենքի տանիք ու սպառնում է նետվել. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

«Խեղճ» Միխոն. Սահակաշվիլին բարձրացել է բարձրահարկ շենքի տանիք ու սպառնում է նետվել. armeniasputnik.am

Ուկրաինայի իրավապահները գնացել էին խուզարկելու Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլու կիևյան բնակարանը։

Նման վերաբերմունքից վրդովված Սահակաշվիլին իր բողոքն արտահայտել է տանիքին` սպառնալով նետվել այնտեղից, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «1+1» ուկրաինական հեռուստաալիքին։

Սահակաշվիլու համախոհներից մեկը` Դավիթ Սաքվարելիձեն, հայտնել է, որ «անհայտ անձինք» կոտրում են նրա բնակարանի դռները։

«Այժմ Սահակաշվիլին տանիքի վրա է և բանակցություններ է վարում ենթադրյալ իրավապահների հետ։ Աղմուկ է լսվում։ Քաղաքական գործիչն ասում է, որ եթե նրան դիպչեն, տանիքից կնետվի։ Փրկարարներն ու բժիշկներն են ժամանել։ Վրաստանի նախկին նախագահի համախոհներից մեկին հիվանդանոց են տեղափոխել, իբր նա ձեռքի և ոտքի կոտրվածք է ստացել», — հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ներն` ավելացնելով, որ Սահակաշվիլուն փորձել են ձերբակալել։

Սեպտեմբերին Սահակաշվիլին զրկվել էր Ուկրաինայի քաղաքացիությունից։ Հետագայում նա իր համախոհների աջակցությամբ ճեղքել էր Լեհաստանի սահմանապահների պատնեշը։ Սահմանն ապօրինի հատելու համար դատարանը նրան տուգանել էր 130 դոլարով։

Վրաստանում Սահակաշվիլին մեղադրվում է մի քանի հանցագործությունների մեջ։ Երկիրը նա լքել է 2013 թվականի նոյեմբերին, երբ նախագահի պաշտոնը ստանձնել է Գեորգի Մարգելաշվիլին։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Ուկրաինայի իշխանությունը մտադիր է մինչև տարեվերջ Սահակաշվիլուն արտաքսել երկրից։ Սահակաշվիլին անհնար է համարում այդ արտաքսումը։

armeniasputnik.am