London Chess Classic. Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց
Advertisement 1000 x 90

London Chess Classic. Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց

London Chess Classic մրցաշարում ընթանում է 4-րդ տուրը: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն այս տուրում մրցել է հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ:

Մեր շախմատիստը հանդես էր գալիս սև խաղաքարերով: Պարտիան ավարտվել է 31-րդ քայլին, երբ շախմատիստները համաձայնվել են խաղալ ելք կնքել:

Տուրի մյուս պարտիաները դեռ ընթացքի մեջ են:

Հիշեցնենք, որ նախորդ երեք տուրերի բոլոր պարտիաներն ավարտվել էին ոչ-ոքի արդյունքով:

armsport.am