«Матч ТВ» հեռուստաալիքը վավերագրական ֆիլմ է պատրաստել «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:
Ֆիլմում հայ ֆուտբոլիստը խոսում է իր կարիերայի, ընտանիքի, Զլատան Իբրահիմովիչի հետ ընկերության և շատ այլ հետաքրքիր պատմությունների մասին:
«Ինձ կանչում էին «Անժիից»: Կար առաջարկություն նաև Մոսկվայի «Սպարատկից»: Ես չէի ցանկանում լքել «Շախտյորը», քանի որ դա հետ քայլ կլիներ իմ կարիերայում»,- պատմել է Մխիթարյանը:
Հայ կիսապաշտպանը նաև խոսել է Զլատան Իբրահիմովիչի հետ ընկերության մասին՝ նշելով.
«Բոլորը գիտեն, որ Իբրահիմովիչը իրեն համարում է Աստված: Երբ մենք ժամանեցինք Ռոստով, ես նրան ասացի. «Տեսնու՞մ ես, թե ով է այստեղ Աստված»: Կատակում եմ: Ուղղակի այնտեղ կային շատ հայեր և բոլորն իմ անունն էին վանկարկում: Այդ դեպքից հետո նա հասկացավ, որ այնտեղ կա ևս մեկ Աստված, որը ես եմ»:
Ֆիլմն ամբողջությամբ կարող եք դիտել՝ այստեղ:
armsport.am