Pitchfork հրատարակությունը կազմե է 2017 թվականի 20 լավագույն երաժշտական հոլովակների վարկանիշը: Առաջատարը դարձել է իսլանդացի երգչուհի Բյորքի The Gate երգի տեսահոլովակը:
Որպես տեսահոլովակի ռեժիսոր է հանդես եկել Էնդրյու Խուանը:
«Գեղադիտակային» հոլովակում երգչուհին Gucci-ի դիզայներ Ալեսանդրո Միկելեի կարած հագուստով է:
Երկրորդ հորիզոնականում Քենդրիք Լամարի HUMBLE. տեսահոլովակն է, որը նկարահանվել է Դեյվ Մայերսոնի կողմից: Եռյակը եզրափակում է ռեփեր Ջեյ-Զիի The Story of O.J. թրեքի հոլովակը:
Ցուցակում տեղ են գտել նաև այնպիսի արտիստների երգեր, ինչպիսիք են՝ Charli XCX-ը, Քենդրիք Լամարը, Fever Ray-ը, Kamasi Washington-ը, St. Vincent-ը, Young Thug-ը և King Krule-ն: